Դատարանը Ռոբերտ Քոչարյանին թույլ տվեց գույքի հետ կապված որոշ գործարքներ կնքել
Այս թեմայով
- Քոչարյանի եւ մյուսների գործով դատավարությունը շարունակվում է (տեսանյութ)
- Քոչարյանին կալանավորելու մասին որոշումը Դանիելյանի փոխարեն այլ դատավո՞ր է կայացրել. անակնկալ բացահայտում` դատարանում. (տեսանյութ)
- Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները դիմելու են Վճռաբեկ դատարան
- Քոչարյանի գործով դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ. Որոշումը կհրապարակվի 2 օրից
Դատարանը Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին թույլ տվեց գույքի հետ կապված որոշ գործարքներ կնքել, որոնք դրա օտարում չեն ենթադրում: Համապատասխան հայտարարությունը դատարան ներկայացրել փաստաբան Հովհաննես Խուդոյանը:
«Որքանով հասկանում ենք, խոսքն այն տան մասին է, որտեղ ապրում է Քոչարյանը, եւ հարակից տարածքի: Եթե խոսքը դրա մասին է, չենք առարկում»,- ասաց դատախազ Պետրոս Պետրոսյանը:
Դատարանը համարեց, որ որեւէ խոչընդոտ չի տեսնում գույքի հետ կապված գործարքների թույլատրման համար, եթե դրանք դրա օտարում չեն ենթադրում, եւ թույլատրեց ցանկացած գործարք, որը կալանքի տակ գտնվող գույքի օտարման չի հանգեցնի: