Այսօր՝ 25 փետրվարի 2021թ., 00:00
Սեմյոն Բաղդասարով. Փաշինյանի գործողությունները բխում են Թուրքիայի ղեկավարության շահերից Փաշինյանի թիմակիցները սարսափում են նրա գիշերային զանգերից ու SMS-ներից Նիկոլ Փաշինյան․ խեղճը. Նախկին Նիկոլից գրեթե ոչինչ չի մնացել Պլան «Բ». անվստահություն են հայտնում Փաշինյանին եւ վարչապետ ընտրում Անդրանիկ Քոչարյանին Ինչ է թաքցնում Նիկոլ Փաշինյանի աշխատակազմը պետական գաղտնիքի անվան տակ Տիրան Խաչատրյանն ազատվեց ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալի պաշտոնից Ուշագրավ զարգացումներ. ինչպես է որոշվել ռուսերենը Արցախում դարձնել պաշտոնական լեզու Հնարավո՞ր է այսքան «զուգադիպություն» Ինչով է պայմանավորված դոլարի և եվրոյի փոխարժեքի բարձրացումը «Զենքի մասին» օրենքում առաջարկվում է փոփոխություն կատարել Mercedes-ը տապալել է «Կինո Հայրենիքի» տուֆե հսկայական սյունը «Նիկոլ, դավաճան». մետրոն ևս կաթվածահար է Քաղաքացիներն անհնազանդության ակցիա արեցին՝ Փաշինյանի հրաժարականի պահանջով (տեսանյութ) Եվրոպայի լիգա. Օրվա խաղերի անոնս Ոստիկաններ, եթե դուք այդպես վիզ դրած պաշտպանեիք Շուշին, ինչպես պաշտպանում եք դավաճան Նիկոլին, Շուշին մենք չէինք կորցնի Բանակը մնացել է միայնակ, երկիրը չի համախմբվել, ռազմական ներուժը չի մոբիլիզացվել ․ Սեյրան Օհանյան Արմեն Սարգսյանը չի ստորագրել դատական օրենսգրքի փոփոխությունները եւ դիմել է ՍԴ նիկոլը պետք է պատասխանի առնվազն տասը հարցի Ո՞վ են սրանք, եթե ոչ թուրք, ո՞նց կարող էին այդ օրերին այսպես հրճվել ու բերանները բացել մինչև ականջները Շուշին հանձնելուց մի քանի օր առաջ Մնացինք կյանքի ու մահվան արանքում կիսավեր, կիսասեր ու կիսատված. Նազենի Հովհաննիսյան Էս տավարն անում է ամեն ինչ, որպեսզի ռուսական կողմը հրաժարվի մեզ ապագայում զենք վաճառել «Իսկանդերն» իրականում կրակել է, բայց ոչ թշնամու վրա «Նիկոլի՝ մնալու ամեն մի օրը մեզ մոտեցնում է պատերազմի». Վազգեն Մանուկյան Գլուխները պատով են տվել, պատը՝ գլխովը, Իշխան Սաղաթելյանն իմ ընկերն է. Արթուր Վանեցյան Այդպիսի անհեթեթություն անգամ անեկդոտներում չի լինում, նա պետք է շտապ վերացնի իր անգրագիտությունը. «Իսկանդերի» մշակող «Իսկանդերը եղել է մարտունակ. ինքը և առհասարակ մեր կողմից ոչ ոք չի կարող իմանալ, թե քանի տոկոսն է պայթել». Մովսես Հակոբյան Փաշինյանը փորձում է կեղծ, հակառուսական թեզեր առաջ մղել, «Իսկանդերը» գերժամանակակից զենք է, չի կարող այդ զենքի որակի հետ կապված ինչ-որ հարց լինել. Դավիթ Ջամալյան Այս իշխանությունները այլևս ոչ միայն Արցախի, այլ նաև Հայաստանի Հանրապետության անվտանգության երաշխավորը չեն. Անուշավան Դանիելյան (տեսանյութ) Վաղը, ժամը 13:00-ին, Արտաշատի մայրուղու սկզբնամասից տեղի կունենա ավտոերթ դեպի Մասիս և Արտաշատ քաղաքներ Փաշինյանի աջակիցը հարվածել է Yerkir.am-ի թղթակցի տեսախցիկին և հայհոյել «Փաշինյանի հայտարարությունը պահանջում է կա՛մ ապացուցող մանրամասներ, կա՛մ պատկանում է քաղաքական հորինվածքների շարքին». Military Russia-ի գլխավոր խմբագիր Boeing 737-300-ը պետք է թռներ Ուկրաինա, սակայն անհայտ պատճառներով արտակարգ վայրէջք կատարել «Օրենքով գող» «Զապի» նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է. նա ազատության մեջ է Վազգեն Մանուկյանի հանդիպումը՝ քաղաքացիների հետ Ազատության հրապարակում (տեսանյութ) «ՕՍԱ-ներն ու ՍՈՒ-երը ինքն էր առել, դրանք թավիշով են պատված…». Արամ Գևորգյան Մենք ունենք ֆեյք վարչապետ, ֆեյք խորհրդարան, ֆեյք քաղաքացիական հասարակություն և ֆեյքերով զբաղվող ֆեյք անվտանգության մարմիններ Տհաճ անակնկալ՝ Ռուսաստանից. Սա կարող է լինել Նիկոլ Փաշինյանի հայտարարության պատասխանը Երիտասարդները թուրքական անձնագիր են հանձնել Ժաննա Անդրեասյանին․ (տեսանյութ) Ռուս ռազմական փորձագետը մեկնաբանել է` ինչու է Փաշինյանը քննադատել «Իսկանդեր» համակարգերը Պարզվում է՝ զենքն է վատը եղել. թող 2 տարում գներ այն զենքը, որն իրեն դուր էր գալիս. Սոլովյով Գիշերը զինվորները բունտ են արել. (տեսանյութ) Նիկոլը ստիպում է, որ ռուսները բարոյական աջակցության շրջանակներում իսկանդերը համապատասխան տեղում 100 տոկոսով տրաքացնեն Կառավարությունը պետք է հրաժարական տա․ ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատարը վերահաստատեց իր հայտարարությունը Փաշինյանական հերքումներ՝ ժանրի կանոնների համաձայն Պաշտոնաթողությունից օրեր առաջ Արսեն Թորոսյանի գլխավորած նախարարությունը հերթական խոշոր պայմանագիրն է ստորագրել կնոջ ընկերության հետ Ճակատագրական սխալ է վատաբանել այն զենքը, որը ձեռք ես բերում. սխալ 1,2,3 Կարդալու է, հիստերիայի մեջ ընկնի, Օնիկ Գասպարյանն էլ թերթերից կիմանա իր հայտարարության մասին «Փաշինյանը պետք է հրապարակավ ներողություն խնդրի». ՌԴ Պետդումայի պաշտոնյա Վրաստանը բացում է Հայաստանի հետ օդային սահմանը ԳՇ պետի տեղակալը երկար ծիծաղեց «Իսկանդեր»-ի մասին վարչապետի հայտարարության վրա «Իսկանդերի» մասին հայտարարությունը Փաշինյանի վերջին վատություն էր մեր երկրի համար․ Հարությունյան Արշակ Զաքարյանը՝ ներքաղաքական իրավիճակի և ընդդիմադիրների պայքարի մասին Փաշինյանի վրա Իսկանդերը չի կրակել, ուրեմն ինչպե՞ս է նա 10 % պայթելն արձանագրել. ԳՇ նախկին պետ Փաշինյանի ասածների մեծ մասը սուտ է, նա պետք է պատասխան տա ռազմավարական գործընկերոջից ձեռք բերված սպառազինության մասին իր արտահայտությունների համար Զարթնեք, մեզ կոտորում են. Արթուր Դանիելյան Իսկանդեռների սկանդալի ֆոնին մի քանի հարցեր կան, որ պետք է գտնի պետական դավաճանության քրեական գործով վարույթն իրականացնող մարմինը Երկար ժամանակ չէի կարողանում հասկանալ, թե ինչի հետևանքն է ֆեյքերի այս չդադարող շարքը՝ ապուշության, անասնության թե ստորության. Մինասյան Թվիթերը կասեցրել է հայկական 35 օգտահաշիվ, որոնք ՀՀ կառավարության հետ կապ ունեն ՀՀ ԶՈՒ ԳՇ-ն եւս հերքել է Փաշինյանի հայտարարությունները. «Հայրենիք» զորախմբի անդամների կողմից դասալքության դեպքեր չեն եղել Ռուսական մամուլն արձագանքում է Փաշինյանի՝ «Իսկանդերի անգործունակության» մասին հայտարարությանը Երբ Հայաստանն առաջատար էր (տեսանյութ) Փաշինյանն արգելել է ԳՇ պետին հարվածներ հասցնել Ադրբեջանի ռազմավարական օբյեկտներին․ Գաբրելյանով Պետդումայում մեկնաբանել են Փաշինյանի հայտարարությունը «Իսկանդերի» մասին. «Սորոսական մեթոդները Փաշինյանին դավաճանեցին» 880 հազար հայ, ովքեր որոշեցին, որ «հպարտ» քաղաքացի են, ընտրեցին որպես իրենց ղեկավար «ՉՄՈ» ոչնչության Հարգարժան Զինված Ուժեր, դուք գոնե հասկանու՞մ եք, թե ուր է ձեզ ներքաշել կապիտուլյանտը Ադրբեջանը հաստատեց երեք հանքավայրերի շահագործման իրավունքը․ Սարգիս Գրիգորյան Սա այն տեսանյութն է, որը Իսկանդերով Շուշին են խփում, ոնց տեսնում եք հրթիռները նպատակին լավ էլ հասել են. (տեսանյութ) Հիմա Իսրայելում ունենք դեսպան, ում նկատմամբ իր իսկ երկրում գործ կա հարուցված. Սուրեն Սարգսյան Սկանդալ․ նախարարին հանձնարարվել է դատարկել ծերանոցի շենքը, որ շտապ վաճառեն Վարչապետի և լրագրողի աթոռներն զբաղեցնող զրուցակիցները հանրագումարում ունենում են «հետաքրքիր նորություննով» հագեցված «երկխոսություն...» Հրապարակվել է «Սասնա ծռերի» գործով դատավճիռը Փաշինյանը թիրախավորում է առհասարակ ռուսական զենք՝ անուղղակիորեն ներքաշելով Հայաստանը թուրք-ռուսական Մեծ խաղի մեջ Այսօր՝ ժամը 17:00-19:00-ին, Վազգեն Մանուկյանը կրկին կայցելի Ազատության հրապարակ հանդիպելու քաղաքացիների հետ Ինչ է կատարվում Հայաստանում Շուտով ՌԴ-ից կստանա հերթական ապտակը. Արսեն Բաբայան նիկոլի հարցազրույցը իսկական սարսափ ֆիլմ էր Սերժ Սարգսյանի հարցացրույցից հետո շշերի մեջ բնակվող կապիտուլյանտը տրանկվիլիզատորների «overdose»-ով մեկ շաբաթ անց դուխ է հավաքել ինչ-որ բան բարբաջելու Դավաճանական պարտություն և եղերական պատերազմ մարսողը Ամուլսար էլ կմարսի ՌԴ Պետդումայում նիկոլին ստախոս են անվանել «Կապիտուլյանտը, որը ելակ-վարտիքը չի տարբերում զեմլյա-վոզդուխից, ասում է բառացի` «Իսկանդերը» տրաքել է 10 տոկոսով». Ռուբեն Մխիթարյան
Հարցում

Դարի դավաճանությունը. ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը հանձնեց Շուշին․ Միհրան Հակոբյան

Քաղաքական-հասարակական գործիչ Միհրան Հակոբյանն իր հոդվածում անդրադարձել է Շուշիի ռազմավարական նշանակության, քաղաքի հայաթափման հարցում մեծ դերակատարություն ունեցած անձանց՝ սկսած Փանահ Ալի-խանից մինչև Նիկոլ Փաշինյան։

Հոդվածը ներկայացնում ենք ստորև․

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասաց, որ պատերազմի ընթացքում Նիկոլ Փաշինյանը կրակի դադարեցման փաստաթուղթ ստորագրելու հնարավորություն է ունեցել, որով Շուշին չէր անցնում Ադրբեջանին: Նիկոլը չհերքեց, որ նման հնարավորություն եղել է, բայց ասաց, որ եթե ստորագրեր մի փաստաթղթի տակ, որով ադրբեջանցի փախստականները հնարավորություն էին ստանալու վերադառնալ Շուշի, ապա իրեն հետո մեղադրելու էին դավաճանության մեջ: Դեռևս մի կողմ թողնենք փաստը, որ Շուշիի անկման ժամանակ մեր զոհերը ամբողջովին Նիկոլին խղճին են և դրա համար նա դեռ կանգնելու է երկրային ու երկնային դատաստանների առջև: Ստացվում է, որ ադրբեջանական բանակի մուտքը Շուշի կանխելու հնարավորություն կար, բայց Նիկոլը դա չարեց: Նիկոլը հատուկ պայմաններ ապահովեց, որ Ադրբեջանը Շուշի մտնի բանակով և անի այնտեղ այն, ինչ ցանկանում է` սկսած ադրբեջանցիներով քաղաքը բնակեցնելուց, վերջացրած այդ ստրատեգիական բարձրունքում` Ստեփանակերտի ուղիղ գլխին, ծանր սպառազինությամբ բանակ տեղակայելով:

Աշխարհագրությունն ու աշխարհաքաղաքական իրողությունները վկայում են, որ Շուշին ստրատեգիական նշանակություն ունի: Պատահական չէ, որ 18-րդ դարի կեսերին Փանահ Ալի-խանը ներկայիս Ջեբրայիլի տափաստաններից քիթը դուրս հանեց ու հայացքն ուղղեց դեպի Շուշի: Ամբիցիոզ Փանահը, որ իրեն Չինգիզ Խանի արյունակից էր հռչակել և մեծ ծրագրեր ուներ, շատ լավ հասկացել էր Հարավային Կովկասում Շուշիի ստրատեգիական նշանակությունը: Նաև պատահական չէր, որ 18-19-րդ դարերում սկզբում Թուրքիան և Պարսկաստանը, այնուհետև Ռուսաստանն ու Պարսկաստանը տևական ժամանակ պայքարում էին Շուշիին տիրելու համար, որովհետև ով տիրում է Շուշիին, նա վերահսկում է Արաքսի հովիտը: Նույնը կարելի է ասել բրիտանացիների մասին: 1919թ.-ին Հարավային Կովկասում բրիտանական զինված ուժերի հրամանատար գեներալ Վիլյամ Թոմսոնն ասում էր, որ ով տիրում է Շուշիին, նա վերահսկում է Բաքվի երկաթգիծը:

Այդ նույն շրջանում որպես պանթուրքիստական նախագիծ ստեղծված Ադրբեջանն ամեն ինչ անում էր Շուշիին տիրելու համար: Ի՞նչ եք կարծում. երբ 1920թ.-ի ապրիլին 11-րդ Կարմիր բանակը ներխուժեց Ադրբեջան և առանց որևէ դիմադրության վերցրեց Բաքուն ու խորհրդայնացրեց Ադրբեջանը, որտե՞ղ էր այդ ժամանակ Ադրբեջանի բանակը, ինչու՞ չէր պաշտպանում պետության մայրաքաղաքը: 1920թ.-ի մարտ ամսից Ադրբեջանի բանակի 80 տոկոսը Շուշիի մոտակայքում էր, որտեղ թուրք զինվորականների հետ միասին իրագործում էր Շուշիի ու հարակից բնակավայրերի հայաթափության ցեղասպանական ծրագիրը: Հայասպանության գործողությունները համակարգում էր դեռևս 1919թ.-ին Բաքվի կառավարության և բրիտանական հրամանատարության կողմից նշանակված «Ղարաբաղի գեներալ-նահանգապետ» Խոսրով բեկ Սուլթանովը: Թուրք գեներալներ Նուրի փաշան ու Խալիլ Քութ-փաշան նույնպես տեղում էին: Գիտե՞ք` ովքեր են այս մարդիկ: Նուրի փաշան Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանության գլխավոր կազմակերպիչներից մեկի` ռազմական գործերի նախարար Էնվեր փաշայի եղբայրն է, իսկ Խալիլ Քութ-փաշան` հորեղբայրը: Այն հիվանդագին պանթուրքիստ Խալիլ Քութը, որ ամենուրեք պարծենում էր Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանությանն անձամբ մասնակցելու փաստով: Խալիլ Քութ-փաշան և մյուս թուրք բարձրաստիճան զինվորականները Շուշիում էին, որպեսզի հայերի ցեղասպանության կազմակերպման և իրագործման իրենց փորձը փոխանցեն ադրբեջանցիներին: Կոնկրետ Շուշի քաղաքում էին, որովհետև հասկանում էին, որ ով տիրում է Շուշիին, նա տիրում է ողջ Արցախին:

Այլ կարծիք լինել չի կարող. 1920թ.-ին թուրք զինվորականները Ադրբեջանի մուսավաթական կառավարությանը հուշել էին, որ անհնար է դեմ գնալ աշխարհաքաղաքական զարգացումներին. Մոսկվան ու Անկարան պայմանավորվել են` Ադրբեջանն անցնում է բոլշևիկներին, իսկ Կարսն ու Սուրմալուն անցնելու են քեմալականներին: Թուրք զինվորականներն Ադրբեջանի կառավարությանը հուշել էին, որ 11-րդ Կարմիր բանակի դեմ անիմաստ դիմադրություն կազմակերպելու փոխարեն ավելի լավ է ռազմական ռեսուրսները կենտրոնացնել Ղարաբաղում և զինված ճանապարհով բռնակցել Արցախն ու հայաթափել Ղարաբաղի սիրտն ու բանալի հանդիսացող Շուշին` բոլշևիկների կողմից Ղարաբաղի հետագա ճակատագրի հարցի քննարկումների ժամանակ բարենպաստ պայմաններ ունենալու համար: Այդպես էլ արեցին. Ադրբեջանն առանց դիմադրության խորհրդայնացավ, իսկ Շուշին ամբողջովին հայաթափվեց: Հետաքրքիր է չէ՞` ուղիղ 100 տարի անց` 2020թ.-ին ադրբեջանցիները Շուշին գրավեցին ու հայաթափեցին նույն թուրք զինվորականների ռազմական խորհրդատվությամբ և աջակցությամբ: Սա ճակատագրի հեգնանք չէ, սա պարզ պատմականություն է, քանզի պետությունների գերոստրատեգիական նպատակադրումները շատ կարծր երևույթներ են և հարյուրամյակներով ու հազարամյակնրերով չեն փոփոխվում: Աշխարհաքաղաքականությունն ու գեոստրատեգիան ունեն իրենց հստակ կանոնները:

Հատկանշական է, որ Ադրբեջանի կոմունիստ ղեկավարները հայատյացությամբ ոչնչով չէին տարբերվում մուսավաթականներից: Խորհրդային իշխանության գոյության ողջ 70 տարիներին Բաքուն ամեն ինչ արել է Արցախը հայաթափելու համար, և Շուշին այս հարցում առանցքային նշանակություն ուներ: Երբևէ մտածե՞լ եք, թե ինչպե՞ս եղավ, որ 1921թ.-ի Կավբյուրոյի որոշումը (որով Արցախը հանձնվեց Ադրբեջանին) սահմանում էր, որ ԼՂԻՄ մարզկենտրոնը Շուշին է, բայց ընդամենը 2 տարի անց` 1923թ.-ին, ԼՂԻՄ մարզկենտրոնը դարձավ Ստեփանակերտը: Ինչու՞ որոշվեց, որ ինքնավար մարզի կենտրոնը պետք է լինի ոչ թե Հարավային Կովկասի ամեախոշոր քաղաքներից Շուշին, այլ Շուշիի ստորոտում գտնվող փոքրիկ գյուղը: Պատճառն այն էր, որ կոմունիստական ինտերնացիոնալի մուշտակը հագած ադրբեջանցի պանթուրքիստ ղեկավարները լավ էին սերտել գեոստրատեգիայի դասերը` ով տիրում է Շուշիին, տիրում է Ղարաբաղին` Սյունիքով ու Նախիջևանով Թուրքիայի հետ ցամաքային կապ հաստատելու հստակ նապատակադրմամբ: Շուշին պետք էր ադրբեջանական պահել, ուստի չէր կարող լինել իրավիճակ, որում հայկական և հայաբնակ ինքնավարության կենտրոնը մաքուր ադրբեջանաբնակ է: Չէ որ վաղ թե ուշ հայերը կբնակեցնեին իրենց ինքնավարության կենտրոնը: Այդ իսկ պատճառով Բաքվում որոշեցին, որ ԼՂԻՄ մարզկենտրոնը պետք է լինի Ստեփանակերտը, իսկ Շուշին պետք է մնա ադրբեջանաբնակ: Հայերն էլ միշտ Ստեփանակերտից կնայեն դեպի Շուշի և կհասկանան, որ թուրքը բարձրունքի վրա է, և թուրքի հետ չի կարելի կատակներ անել:

Հենց 1920-ականներին հայ բնակչությունից զրկված Շուշիի ադրբեջանացման համար Բաքվի իշխանությունները Շուշիի և հարակից ադրբեջանական գյուղատիպ ավանների համար հարկերը կրկնակի իջեցրեցին: Ադրբեջանցիներով Շուշին բնակեցնելու համար հիմնադրվեցին արևելյան երաժշտական գործիքների արտադրամաս, գորգագործական և ջուլհակագործական ձեռնարկություններ: Շուշին ադրբեջանաբնակ պահելու համար սկսվեց պատմության կեղծարարությունն ու ստեղծվեց միֆը, թե Շուշին ադրբեջանական մշակույթի կետրոն է եղել: 1960-ականների կեսերին հիմնահատակ քանդվեց Շուշիի հայկական թաղամասերի ավերակները և այդ տեղանքում ադրբեջանցի վերաբնակիչների համար նոր շենքեր կառուցվեցին: Այս գործընթացը լայն թափ ստացավ հատկապես այն տարիներին, երբ Խորհրդային Ադրբեջանը ղեկավարում էր Հեյդար Ալիևը: Հենց նրա օրոք Շուշիից դեպի Գորիս տանող ճանապարհին ստեղծվեցին 5 նոր բնակավայրեր: Պատճառը մեկն էր` Շուշին ամեն գնով պահել ադրբեջանցիներով բնակեցված և քաղաքի թիկունքն ամրացնել ադրբեջանաբնակ գյուղերով:

Ինչպես գիտենք` 1990-ականների հաղթական պատերազմի բեկումն ապահովվեց հայկական ինքնապաշտպանական ուժերի կողմից 1992-ի մայիսին Շուշիի ազատագրմամբ: Շուշին ոչ միայն Արցախի բանալին է, այլ Հայաստանի հետ Արցախի հետ ցամաքային կապի հանգույցը: Պատահական չէր, որ 1992-ին Շուշիի ազատագրումից ընդամենը մեկ շաբաթ անց ազատագրվեց նաև Լաչինն ու ցամաքային կապ հաստատվեց Հայաստանի հետ: Սա է պատմական իրողությունը և Շուշիի նշանակությունը հարավկովկասյան գեոստրատեգիայում: Շուշիի հենց այս դերակատարության համար Նիկոլը 2020թ.-ին դավաճանաբար հանձնեց քաղաքն Ադրբեջանին: Հանձնեց Շուշին այն դեպքում, երբ հնարավորություն կար Արցախի սիրտ Շուշին պահելու` թե քաղաքական և թե ռազմական առումով: Նիկոլը հանձնեց Շուշին Ադրբեջանին` որպես գեոստրատեգիական հաղթաթուղթ: Ու թող ոչ մեկը չկասկածի` Նիկոլը կանգնելու է դատարանի առաջ և պատասխանելու է հարցին` Շուշին հանձնեց, որովհետև թուրք-ադրբեջանական գործակա՞լ էր, թե՞ Շուշին ծախեց Ադրբեջանին 5 միլիարդ դոլարով:

Հ. Գ. Կոլաժում Փանահ Ալի-խանն է, Խալիլ Քութ-փաշան, Խոսրով բեկ Սուլթանովը, Նարիման Նարիմանովը, Հեյդար Ալիևը, Իլհամ Ալիևն ու Նիկոլ Փաշինյանը: Սրանք պատմության մեջ եղած բոլոր այն գլխավոր մարդիկ են, ովքեր ամեն ինչ արել են, որ Շուշին հայաթափեն և վերածեն ադրբեջանական քաղաքի:

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan