Բողոքի ակցիա ԱԺ-ի մոտ՝ դատական համակարգը իշխող ուժի վերահսկողության տակ դնելու դեմ (տեսանյութ)
Ազգային ժողովի դիմաց բողոքի ակցիա է ընթանում. Հավաքված քաղաքացիները բողոքում են ԱԺ-ի կողմից Գագիկ Ջհանգիրյանին եւ Արմեն Խաչատուրյանին ԲԴԽ անդամ ընտրելու դեմ՝ համարելով, որ դրանով իշխանությունն ուզում է իր վերահսկողության տակ դնել դատական համակարգը: