«Բարգավաճ Հայաստան». Չի կարելի ընտրություններ անցկացնել, երբ երկիրը կոլապսի մեջ է
Չի կարելի ընտրություններ անցկացնել, երբ երկիրը կոլապսի մեջ է: Այս մասին ԱԺ ավանդական ճեպազրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան»-ից պատգամավոր Միքայել Մելքումյանը: Նրա խոսքով՝ դա կարող է հանգեցնել երկրում անկայունության խորացման եւ սրման:
«Մենք Փաշինյանին առաջարկում ենք հրաժարական տալ առանց նախապայմանի»,-ասաց Մելքումյանը:
Պատգամավորի կարծիքով՝ խորհրդարանը պետք է շանս ունենա ընտրելու նոր վարչապետի, որը ինչ-որ կերպ կկարգավորի երկրի վիճակը, ինչի համար կտրվի մեկ տարի: ՄԻայն դրանից հետո կարելի է ընտրություններ անցկացնել: