Այսօր՝ 09 մարտի 2021թ., 00:00
«Հարց ԱԱԾ-ին». Արմեն Աշոտյան Ադրբեջանն ու Թուրքիան մեծ հաճույքով կփորձեն պահել Նիկոլ Փաշինյանին, որպեսզի չգա մեկը, ով կկանգնեցնի այս բարդակը․ Նորատ Տեր-Գրիգորյանց ՌՀՄ. Ղարաբաղում պատերազմից հետո Ադրբեջանի իշխանությունները ՌԴ-ում սադրանքներ են կազմակերպում հայերի դեմ Բացառվում է, որ ցույցերը նպաստեն թվերի աճին. հակահամաճարակային միջոցառումները խստացնելու կարիք չկա. համաճարակաբան Է՛յ, դուք, չհամարձակվե՛ք ռազմագերու մոր ցավի վրա ղումար խաղալ. Նաիրա Զոհրաբյան Մտավախություն կա, որ իշխանությունը կրկին գաղտնի գործարքների մեջ է․ Տիգրան Աբրահամյան ՍԴ նախագահի նախկին խորհրդականները դատի են տվել Արման Դիլանյանին Կողոպտել են Աշոտ Մինասյանի հայրական տունը եւ տարել առաջին Արցախյան պատերազմի ռազմական շքանշանները ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարը լրտեսություն է արել հօգուտ Ադրբեջանի և Մեծ Բրիտանիայի Փաշինյանը ղեկավարվող ոչնչություն է, Սորոսի, Ամերիկայի և Բրիտանիայի գործակալ. Կուրղինյան Հակահամաճարակային միջոցառումները խստացնելու կարիք չկա. կրկին անցնել բացօթյա տարածքում դիմակ կրելու պարտադրանքին՝ աբսուրդ է Ունենք միայն մեկ օրակարգ՝ Նիկոլ Փաշինյանի պաշտոնանկությունը. Իշխան Սաղաթելյան Առաջիկա օրերին նա կարծում եմ կփորձի մեծացնել ճնշումը նաև բանակի վրա «Երևի Ալիևը թույլ չի տալիս, որ Փաշինյանը գա Արցախ». Շուշիի քաղաքապետ Ջաբրայիլից մինչև Տավուշ, ազրայիլից մինչև թազի Ռուս խաղաղապահները Իջեւանի շուկայում գնումներ են անում (լուսանկարներ) «Զուգընկեր ամեն ինչում»․ Լևոն Քոչարյանը լուսանկար է հրապարակել Ադրբեջանը շարունակում է պահել հարյուրավոր հայերի՝ դրանով խախտելով միջազգային իրավունքը. Ֆրանկ Փալոն Նիկոլ Փաշինյանի անվտանգության պատասխանատու Սարգիս Հովհաննիսյանը՝ ընդդիմության հանրահավաքին. (տեսանյութ) Եթե փորձեն Օնիկ Գասպարյանի նկատմամբ քրեական գործ հարուցել, կամ ձերբակալել, դա հայրենիքի դավաճանության շարունակություն է «Ցավի և պայքարի մարտի 8». քաղաքացիները երթով գնում են Եռաբլուր.(տեսանյութ) Այսօր միակ քայլը մնացել է բանակինը ու ավարտում ենք էս խաղը. Գեւորգ Պետրոսյան Մենք պարտք ենք մեր հերոսներին, նրանց մայրերին, կանանց, դուստրերին ու քույրերին. Հայրենիքի փրկության շարժում Նրանք մեր համար կան ու մնալու են մեր ազգի ընտրյալները». Արցախի հերոս, գեներալ-մայոր Սամվել Կարապետյանի ուղերձը Նիկոլ Փաշինյանը քաղաքական ուժերին կուտը տալու է, բերի ընտրության, հետո քցելու է իրենց. Գեւորգ Պետրոսյան ՀՀ առաջին օմբուդսմենը նախագահին կոչ է արել կատարել իր սահմանադրական պարտականությունները Գերթանկարժեք ու գերանիմաստ բուկլետային պատվիրակության անդամ Մարտին Թոփալյանը հրճվանքով նկարվում է այլ երկրների տաղավարներում եղած զենքի հետ Ռազմական ոստիկանությունը սկսել է հետապնդել Օնիկ Գասպարյանին աջակցություն հայտնած Արցախի ՊԲ սպաներին Նենց եք ասում, որ 17-ի գործողությունները երկարացնում են կապիտուլյանտի իշխանությունը, ոնց որ ձեր անգործությունը այն կրճատում է «Դա պարզապես, չէ՛ր կարող չբերել իր տրամաբանական եւ օրինաչափ ավարտին՝ վերջին». Արտյոմ Մարկոսյան Շնորհավորելուց առաջ այնպես ապրեք, գործեք ու վարվեք, որ շնորհավորելու բարոյական իրավունք ունենաք Անշարժ գույքի շուկան խորը ճգնաժամի մեջ Յուրահատուկ ցինիկ պետք ա լինես, որ նման ձևակերպում օգտագործես էն պարագայում, երբ էդ նույն տղերքը զոհվել են քո կազմակերպած դավադրության արդյունքում Ի՛նչն է շահեկան. «ցնցումներ ունենա՞լը», թե՞ այս շարունակական ճճլամորթը (առկա կոյաճահճի կրիտիկա) Պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի ասուլիսը․ (տեսանյութ) Հենց այդպիսի կանայք են, որ պետք է օրինակելի դառնան նոր սերնդի համար. Ռուբեն Մելիքյանը անուններ է թվարկել Վարչախումբը փաստացիորեն բացել է մեր երկրի սահմանները թշնամու առջև «Ես չեմ ընդունում շնորհավորանք՝ իմ որդուն սպանողից». զոհված զինծառայողի մայրն արձագնքել է Նիկոլ Փաշինյանի շնորավորանքին Քանի որ ՀՀ-ում միշտ կլինեն Քոչարյանի նման մարդիկ, Ադրբեջանը պետք է անընդհատ ուժեղացնի իր բանակը. Էլխան Շահինօղլու Լևոն Քոչարյանը մասնակցել է Շուռնուխում ամենամեծ դրոշի բարձրացման արարողությանը (տեսանյութ) Հայաստանի համահայկական հիմնադրամ փոխանցած դոլարները յուրացվել են գործող իշխանությունների կողմից Բարոյակա՞ն մարդ է արդյոք Էդմոն Մարուքյանը Զոհված տղերքի ծնողները քեզնից մի ակնկալիք, ավելի ճիշտ պահանջ ունեն՝ հրաժարական տուր ու լռիր. Գեղամ Նազարյան Խաղաղություն, երջանկություն եմ ձեզ մաղթում և հավատ՝ հանուն վաղվա հաղթանակների. Սեյրան Օհանյան Հարթա՞կ, թե՞ հրապարակ. ո՞րն է ավելի վտանգավոր «Էլ ժամանակ չմնաց… Հայրենիք կորցնելու իրավունք չունենք». Գևորգ Գևորգյան Հարգելի լրագրողներ և ընդդիմադիր պատգամավորներ, խնդրում եմ դիմեք ՊՆ և հարցրեք Հիմա քայլը Նիկոլինն է, պետք է հրաժարական տա, բայց քայլ չի անում, փոխարենը ծամածռություններ է անում Այսօր հազարավոր մայրեր իրենց որդիներից ծաղիկներ չեն ստանա. Կարին Տոնոյան «Գլխավոր Շտաբը պարտավոր է խորապես գիտակցել սեփական պատասխանատվությունը Հայրենիքն անվերականգնելի կորուստներից փրկելու գործում». Խոսրով Հարությունյան Այո՛, կյանքը շարունակվում է, և դուք պարտք ունեք Դաշնակցության դեմ կեղտոտ քարոզչության գործին լծվել են Հայաստանում թուրքական շահերը սպասարկող որոշ խմբեր և անհատներ. Իշխան Սաղաթելյան (լուսանկարներ) Նիկոլ Փաշինյանի վարչապետ մնալու պարագայում պատերազմն ու հերթական պարտությունն անխուսափելի են «Հայրենիք» կուսակցության անդամը ադրբեջանցիներից սպառնալիք է ստացել Ալիևի համար այս աղետը խափանելու կամ առժամանակ հետաձգելու միակ ձևը Փաշինյանի իշխանության երկարաձգումն է. Ղազինյան Տերը Սուրբ Հոգու սփոփանքը պարգեւի պատերազմի ծանր կորուստների միջով անցած մեր մայրերին ու քույրերին. Գարեգին Բ Արայիկ Հարությունյանը ասել է, որ ցանկանում է ինքնասպան լինել Արցախի Պաշտպանության բանակի 124 սպա աջակցություն է հայտնել ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին ԱԱԾ УПСИ-ի և ОТО-ի պետերը Աբազյանի մոտից դուրս գալուց հետո սկսել են ծիծաղել նրա վրա. Գաբրիելյանով Փաշինյան Նիկոլ, Ձեզ հետ ոչ մեկը չի բանակցում, դուք և Ձեր քաղաքական թիմը պարզապես ամուլ մարմին եք, հեռացեք. Ա. Բախշյան Շուշին ու Արցախը ադրբեջանական անվանող կինը Խաչատուր Սուքիասյանի տան աշխատողն է «Միակ բանի, ինչի մասին հիմա կարող է մտածել Նիկոլ Փաշինյանը՝ իր գնալու անձնական անվտանգության երաշխիքներն են». Աղասի Ենոքյան «Էդմոն թարգի, պալիտ ես եղել…». Նարեկ Մալյան Նրանց ձեռքերը բռնել ու բերանները փակել չի լինի, երբ գա Նիկոլի դեմ վկայություններ ու ցուցմունքներ տալու պահը ՀՀ ԶՈՒ ԳՇ պարտավոր էր անմիջապես ձերբակալեր վարչապետ Փաշինյանին և կառավարության անդամներին Հայաստանի և ողջ հայ ազգի համար ճակատագրական այս օրերից կախված է ողջ ապագան.Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն Վաղը՝ մարտի 8-ին, ժամը 16:00-ին, ձեզ հրավիրում ենք Բաղրամյան, որտեղից ավտոբուսներով կշարժվենք դեպի Եռաբլուր Հենց այս պահին ադրբեջանցի «խաղաղապահ» զինվորները չափագրումներ են կատարում Տավուշի մարզի Ազատամուտ համայնքում Ադրբեջանցիները հայկական պետհամարանիշով մեքենաներով շրջում են Սյունիքի մարզկենտրոն Կապանում, տեսանկարահանում են շենքերն ու մարդկանց ԱՄՆ-ը մշտապես լկտիաբար խառնվում է այլ երկրների ներքին գործերին Վերջին և մահաբեր հարվածը Նիկոլն ինքն իրեն հասցրեց մարտի 1-ին. Միքայել Մինասյան Լևանդովսկին 20 գոլ է խփել Բորուսիա Դ.-ին. պատմության մեջ՝ բոլորից շատ Յուվենտուսը ցանկանում է գնել Մորատայի ամբողջական տրանսֆերը Այն, որ այս արատավոր երևույթները տեղի են ունեցել 2018թ., չի նշանակում, թե նույնը պետք է անել հիմա. ՄԻՊ-ը դատապարտում է Հասել ենք մի հանգրվանի, որտեղ ոլորտային բարեփոխումները, զարգացումը, կյանքի բնականոն ընթացքը մեկ հրամայական ունեն՝ իշխանության անհապաղ հեռացում Անդրանիկ Մակարյանից բացի որպես մեղադրյալ է ներգրավվել նաև զորամասի հրամանատարը. Անհետ կորած զինվորի մայրը հարցաքննության ժամանակ փաստեր է ներկայացրել Միքայել Մինասյան. Այն, ինչ այսօր անում է Նիկոլը Հայաստանի հետ, մեզ վերածում է Թուրքիայի վիլայեթի Ես ավելի քան վստահ եմ, որ Արցախի հանձնումը եղել է նախապես պայմանավորված պարտություն Սյունիքի մարզում ո´չ ճանապարհներին, ո´չ գյուղերի անմիջական հարևանությամբ դրոշներ ու ցուցանակներ չպետք է լինեն Ես չեմ ուզում, որ նիկոլիզմի դեմ պայքարողները նմանվեն իմքայլականներին. Զզվելով մենք չպետք է դառնանք զզվելի
Հարցում

«Գաճաճների» հետ քաղաքական առեւտուր անելու նուրբ արվեստը

«Փաստ» օրաթերթը գրում է. «Հայաստանը եզակի երկրներից է, որտեղ մեկ շնչին բաժին ընկնող կուսակցությունների տեսակարար կշիռը համաշխարհային միջին ցուցանիշից բավականին բարձր է: 100-ից ավելի կուսակցությունների գոյությունը նորմալ քաղաքական երեւույթ չէ նման փոքր երկրի համար: Բայց, դե, հայերս սիրում ենք ամեն ինչից շատը, ինչպես սիրում ենք ասել` շատ լինի, քիչ չլինի:

Ինչ խոսք, Հայաստանը ժողովրդավարական երկիր ենք հռչակել, հետեւաբար, չի արգելվում կուսակցություն հիմնելը, քաղաքականությամբ զբաղվելը եւ, դիցուք, իշխանության համար պայքարելը: Սակայն այնպես չէ, որ քաղաքական ամենակարեւոր գործընթաց համարվող ընտրություններին 80, 90 կամ 103 կուսակցություն է մասնակցում: Ոչ, իհարկե: Վերջին տարիներին միջինը 10 կուսակցություն եւ դաշինք է մասնակցել ընտրություններին, իսկ դաշինքներում ներգրավված են եղել մի քանի փոքր ուժեր: Այսինքն, եթե նույնիսկ խտացնենք գույները, ապա կստացվի, որ քաղաքական գործընթացներին ակտիվ է լինում 10-15 մեծ ու փոքր կուսակցություն: Իսկ ի՞նչ են անում մյուսները:

Սա, թերեւս, այն հարցերից մեկն է, որն ինձ կոնկրետ հետաքրքրել է միշտ: Մտածում ես` եթե ստեղծվել է կուսակցություն, գրանցում է ստացել, որպեսզի մնա թղթի վրա, ապա ինչո՞ւ է ստեղծվել: Եթե նպատակը թղթի վրա չմնալն է եղել, ապա ինչո՞ւ մի քանի համապետական ընտրություններ անընդմեջ չի մասնակցել որեւէ ընտրության: Օրինակ՝ չգիտեմ էլ որ երկրում նման բան կա, բայց վստահ գիտեմ, որ Հայաստանում կա:

Խոսքը փոքր կուսակցությունը քաղաքական առեւտրի գործիք դարձնելուն է վերաբերում: Նկատե՞լ եք՝ գրեթե միշտ, ինչ-որ կարեւոր գործընթացներից առաջ օրվա իշխանությունները հայտարարում են քաղաքական կոնսուլտացիաներ սկսելու մասին: Իբր հարցը քննարկում են քաղաքական ուժերի հետ, որ հետո ասեն, թե բա, բոլոր ուժերի կամ դրանց մի մասի հետ կոնսենսուս կար:

Ու սկսվում է թերեւս ամենազավեշտալին` իշխանություն կրողը` նախագահ, վարչապետ, ԱԺ նախագահ, հանդիպում է որեւէ գրանցված կուսակցության իբր ղեկավարի հետ, որին հանրությունը որեւէ քաղաքական գործընթացում կամ չի տեսել, կամ տեսել է 1015 տարի առաջ նույն կարգավիճակով: Լուրջ դեմքով քննարկում են, ենթադրենք, սահմանադրական հանրաքվե կամ արտահերթ ընտրություններ անցկացնելու անհրաժեշտության մասին հարցեր: Բայց խնդիրն այն է, որ, դիցուք, Բաբկեն Թունյանի հարեւան Պողոսին ընդհանրապես հետաքրքիր չէ այդ անհայտ մարդու կամ կուսակցության կարծիքը, ու առանց այդ կուսակցության էլ իշխանությունը կարող է անցկացնել այդ ընտրությունները, սակայն արտաքին փաթեթավորումն է կարեւոր:

Դե, բնականաբար, փոքր կուսակցության ղեկավարը (ի դեպ, որպես կանոն, բացի իրենից ու իր ընտանիքի անդամներից կամ մի քանի ընկերներից, ուրիշ մարդ չկա այդ կուսակցությունում) անպայմանորեն շոուին մասնակցելու համար շնորհակալության կարժանանա: Սա քաղաքական առեւտրի օրինակներից մեկն է, այն սկսելու փուլն է, դրսեւորումներն են տարբեր: Հայաստանում առաջիկայում, ըստ ամենայնի, տեղի են ունենալու արտահերթ խորհրդարանական ընտրություններ, թեպետ ընդդիմությունը մերժեց արտահերթ ընտրությունների գնալ այն պայմաններում, երբ երկրի ղեկավար շարունակում է մնալ Նիկոլ Փաշինյանը:

Քաղաքական լուրջ ուժերի մեծ մասը, այդ թվում՝ ընդդիմադիր երկու խորհրդարանական ուժերը, պնդում են, որ պետք է նոր ընտրություններ լինեն, բայց միայն Նիկոլ Փաշինյանի հրաժարականից հետո: Ավելին, քաղաքական կշիռ ունեցող կուսակցությունները նախապես հայտարարեցին, որ Փաշինյանի հետ քննարկելու օրակարգ չկա ընդհանրապես:

Ավելի ճիշտ՝ միակ օրակարգը նրա հեռացումն է: Ու այստեղ օգնության են գալիս թղթի վրայի, կամ, ինչպես ընդունված է ասել, մարդկուսակցությունները: Նիկոլ Փաշինյանը հիմա հանդիպում է նրանց ղեկավարների հետ (մինչ այդ էլ Արարատ Միրզոյանն էր հանդիպել): Հետաքրքիր է, որ այդ կուսակցությունների մեծ մասը կամ ընտրություններին երբեւէ չի մասնակցել, կամ եթե մասնակցել են, ապա չնչին քվեներ են ստացել: Կան նաեւ այնպիսիք, որ նոր են ստեղծվել, բնականաբար, նման գործընթացներում իշխանությանը օգնելու համար: Սցենարը շատ պարզ է` Փաշինյանը կավարտի հանդիպումները թվով 10-15 մարդ-կուսակցությունների հետ, որից հետո հպարտ ու «դուխով» կհայտարարի, թե բա, գիտեք, արտահերթ ընտրություններ անցկացնելու քաղաքական կոնսենսուս կա, հետո ինչ, որ ընդդիմադիր այլ ուժեր իմ վարչապետությամբ չեն ուզում նոր ընտրություններ, նույն հաջողությամբ ուրիշ ուժեր ուզում են, կլինի՞ անտեսենք այն ուժերի պահանջը:

Այս իրավիճակը նման է նրան, որ Փաշինյանն ասում էր՝ իսկ ինչո՞ւ պետք է հրաժարական տամ, ժողովրդի մի մասը ուզում է մնամ, ո՞նց իմանամ՝ շատերն ուզում են գնա՞մ, թե հակառակը: Ինչեւէ... Իշխանությունների կողմից, որպես կանոն, քաղաքական գործընթացներում այսպիսի կուսակցությունների ներգրավվածությունը առատորեն վարձատրվում է, օրինակ` դրանց ղեկավարին պատգամավորական մանդատ տալու տեսքով: Ու բոլորովին կապ չունի, որ գործընթացը սկզբից մինչեւ վերջ ֆեյք բնույթ ունի: Ինչպես գիտենք, նաեւ տեսել ենք բազմիցս, մարդիկ կան, որ ամեն ինչ կյանքում կարող են փոխել մի «փափուկ պաշտոնի» կամ մի քիչ ավելի տաքուկ ու փափուկ աթոռի հետ»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan