Armvoice-ը՝ Փաշինյանի հոդվածի մասին, որում նա գլուխ է խոնարհում 1990 թվականին Բաքվում զոհված ադրբեջանցիների առջեւ
«Մոլորակ» թերթում Նիկոլ Փաշինյանն իր հոդվածում գրել է, որ գլուխ է խոնարհում 1990 թվականի հունվարի 20-ին Բաքվում զոհված ադրբեջանցիների առջեւ, գրում է Armvoice Թելեգրամ ալիքը:
1998 թվականին թողարկված «Հայերը եւ ադրբեջանցիները բախտակից ժողովուրդներ են» վերնագրով հոդվածում Փաշինյանը հարց է ուղղել, թե ինչու է հայերի գիտակցությունը մթագնում ամեն անգամ, երբ խոսքը Ադրբեջանի եւ Թուրքիայի անմեղ զոհերի մասին է: Փաշինյանը հոդվածն ավարգել է հետեւյալ տողերով՝ «Հունվարի 20-ին ես մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք եմ մատուցել 1990-ականներին Բաքվում զոհվածների հիշատակին»: