Եղանակային պայմանների պատճառով պատգամավորները չեն կարողացել հասնել Ազգային ժողով
Երևանում ձյան ու չմաքրված փողոցների պատճառով կաթվածահար է եղել երթևեկությունը։
Այսօր առավոտյան ԱԺ֊ում մեկնարկած նիստին չեն կարողացել ներկայանալ բազմաթիվ պատգամավորներ, ինչի պատճառով «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը 20 րոպե ընդմիջում խնդրեց։
Նույն վիճակն է նաև մյուս պետական հիմնարկներում ու կրթական հաստատություններում:
Իսկ այդ ընթացում Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հերթական արձակուրդն է վայելում: Նա այս տարի ընդհանրապես աշխատանքի չի ներկայացնել. Ամանորի տոներից անմիջապես հետո գնացել է արձակուրդ: