Նման աստիճանի պաշտոնյայի նման պահվածքը գալիս է նրանից, որ մեր երկրում ունենք «համար մեկ լաչառ». Ռոբերտ Քոչարյան
Մոտ մեկ տարի է, մենք ապրում ենք կամ ռազմական կամ արտակարգ դրության պայմաններում, արդեն երկուսուկես ամիս է պատերազմ չկա, բայց ռազմական դրությունը չի հանվել, դատախազությունն այստեղ անելիք չունի, սա նորմալ է: Այս մասին դատական նիստի ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
«Մեր սահմանը պահող Սյունիքում այսօր գյուղապետն է մի քանի գյուղացիներով, պետական հիմնական ֆունկցիան իր քաղաքացիների անվտանգությունն ապահովելն է, այստեղ է սահմանդրական կարգը տապալվել, թե 2008 թվականի մարտի մեկին: Ես կարող եմ առնվազն մեկ ժամ այսպսիսի օրինակներ թվարկել և այս լույթի ներքո այս մեղադրանքը ուղղակի զավեշտալի է»: