Ֆրինյուզը կստանա հանրապետական ծածկույթ ապահովող հեռուստատեսության արտոնագիր. Դեժավյու տելեգրամյան ալիք
Ֆրինյուզը կստանա հանրապետական ծածկույթ ապահովող հեռուստատեսության արտոնագիր։ Այս մասին գրում է Դեժավյու տելեգրամյան ալիքը։
«Օրեր առաջ գրել էինք, որ Ալեն Սիմոնյանի կնոջը պատկանող Freenews հեռուստատեսությունը, ՀՌԱՀ-ի հայտարարած մրցույթում ներկայացրել է կեղծ փաստաթղթեր: Այսօր Freenews -ի մեր աղբյուրից տեղեկացանք, որ Freenews-ում արդեն տոնական տրամադրություն է: Նրանց տեղեկացրել են, որ իրենք հաղթել են մրցույթում եւ առաջիկայում կլինեն եթերում: Ընդ որում Freenews-ին հատկացվելու է հանրապետական ծածկույթի հեռարձակման արտոնագիր»,- գրում է տելեգրամյան ալիքը։