Չեղյալ են ճանաչելու Ջհանգիրյանի կենսագրության 2000-2008 թթ հատվածը
Ազգային ժողովի ուսապարկերն այսօր, որպես Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածու, հանդիպել են մի մարդու հետ, որն ակնհայտորեն չի համապատասխանում ԲԴԽ անդամին ներկայացվող պահանջներին՝ 65 տարեկան է, մինչդեռ ԲԴԽ անդամ կարող է ընտրվել 63 տարեկանը չլրացած անձը։ Այս մասին ֆեյսբուքում գրել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը:
«Ինչպե՞ս են լուծելու այս փոքրիկ անհամապատասխանությունը։
Իմ տեղեկություններով՝ չեղյալ են ճանաչելու այդ մարդու կենսագրության 2000-2008 թվականների հատվածը, երբ նա առանցքային պաշտոններ է զբաղեցրել «նախկինների» իշխանության բարձր էշելոններում, և այդ մարդուն հայտարարելու են 57 տարեկան։
Շատ հնարամիտ լուծում է»,- գրել է Մելիքյանը։