Իրանի ՌԾՈՒ-ն երկօրյա հրթիռային վարժանքներ կանցկացնի Օմանի ծոցում
Իրանի ռազմածովային ուժերը երկօրյա հրթիռային վարժանքներ կանցկացնեն Օմանի ծոցում: Ինչպես հայտնում է Mehr-ը, երկօրյա զորավարժությունները կանցկացվեն այլ զինված ուժերի օժանդակությամբ` օգտագործելով ամբողջ ռազմական տեխնիկան Կոնարաքի ափին` Օմանի ծոցում:
Զորավարժություններում կընդգրկվեն «Զերեհ» հրթիռային սարքը եւ «Մակրան» ուղղաթիռակիրը: Իրանի ռազմածովային ուժերը կստանան սեփական արտադրության նոր ուղղաթիռակիր, ինչպես նաեւ՝ հրթիռակիր ռազմանավ: