Ադրբեջանն առնվազն չորս անգամ նվազեցնում է իր զոհերի թիվը, հայտնելով 2841 սպանվածի մասին
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Լեռնային Ղարաբաղում մարտերի ընթացքում զոհվել է 2841 զինծառայող, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Զոհվել է Ադրբեջանի զինված ուժերի 2841 զինծառայող»,- ասվում է նախարարության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ: Նշվում է, որ եւս 64 մարդ համարվում է անհետ կորած, նրանց որոնման ու նույնականացման աշխատանքները շարունակվում են:
Անկախ փորձագետները, սակայն, վստահ են, որ Ադրբեջանի կենդանի ուժի կորուստների թիվն իրականում առնվազն չորս անգամ ավելի մեծ են: