Մոսկվայաբնակ հայերը Նիկոլ Փաշինյանին պատրաստվում են դիմավորել «Նիկոլ դավաճան» պաստառներով (լուսանկար, տեսանյութ)
Ռուսաստանի հայերի միությունը Ռուսաստանի Դաշնություն Նիկոլ Փաշինյանի անցանկալի այցի կապակցությամբ բողոքի ակցիաներ է նախապատրաստել:
Հաշվի առնելով հայ համայնքում բողոքի աճող տրամադրությունները՝ Ռուսաստանի հայերի միությունը բոլոր ցանկացողներին հունվարի 11-ին, ժամը 12-ից 14-ը հրավիրում է ՌԴ-ում ՀՀ դեսպանատան մոտ՝ ստորագրելու բողոքի հանրագիր:
Մինչ այդ ՌՀՄ ֆեյսբուքյան էջում «Նիկոլ Փաշինյան հողատու, դավաճան» գրառումներով պաստառների լուսանկարներ են հրապարակվել։