Ամեն ինչ վերջացավ, ադրբեջանցիները եկան. Շուռնուխի գյուղապետ (տեսանյութ)
Ժողովուրդ ջան, վերջացավ, ամեն ինչ պրծավ։ Այս մասին այսօր՝ հունվարի 2–ին, ֆեյսբուքյան լայվում ասել է Շուռնուխի գյուղապետ Հակոբ Արշակյանը՝ տեղեկացնելով, որ ադրբեջանցիները ռուս սահմանապահների հետ մտել են Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղ։
«Ամեն ինչ պրծավ, մնում է միայն այս համազգեստը հանենք: Գյուղի մեջ արդեն «պոստ» են ստեղծել, մինչեւ ամսի 5-ը ժամանակ են տվել, դրանից հետո այստեղ մի հոգի էլ պիտի չմնա, անասունն անցնի՝ իրենցն է, մարդն անցնի՝ իրենցն է»,– ասաց գյուղապետը։