Լավրովն ու Չավուշօղլուն դեկտեմբերի 29-ին կքննարկեն ԼՂ հարցով եռակողմ հայտարարության իրականացմանն ու ռուս-թուրքական համատեղ կենտրոնի գործունեությանն առնչվող հարցերը. ՌԴ ԱԳՆ
Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հրավերով դեկտեմբերի 29-ին աշխատանքային այցով կժամանի Ռուսաստան՝ մասնակցելու ռուս-թուրքական համագործակցության խորհրդի շրջանակներում իրականացվելիք միջոցառմանը:
Ինչպես հաղորդում են ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունից, նախատեսվում է, որ նախարարները մանրամասն կքննարկեն Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների համատեղ եռակողմ հայտարարության իրականացմանն առնչվող ընթացիկ հարցերը: Շեշտը կդրվի հնարավոր ռազմական բախումների ռիսկերը նվազեցնելու և կողմերին հումանիտար օգնություն տրամադրելու վրա:
«Ուշադրության կենտրոնում կլինի Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռազմական գործողությունների դադարի վերահսկողության համատեղ ռուս-թուրքական կենտրոնի գործունեության ծրագրումը: Տվյալ կենտրոնը դիտարկում ենք որպես օժանդակ տարր հետհակամարտային կարգավորման հարցում՝ ի լրումն ռուսական խաղաղապահ առաքելությանն ու այլ միջոցառումներին: Կենտրոնի առաջադրանքն է, ինչպես հայտնի է, իրավիճակի մոնիթորինգ իրականացնել տեսողական դիտարկման մեթոդներով, մասնավորապես՝ տեղեկությունների հավաքում և խախտումների մասին տվյալների ստուգում անօդաչու թռչող սարքերի օգնությամբ»,- ասվում է ՌԴ ԱԳՆ մամուլի հաղորդագրության մեջ:
Նշվում է նաև, որ ռուսական կողմը լուրջ մտահոգություն է հայտնում հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի օտարերկրյա վարձկանների տեղափոխմամբ:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 10-ին ստորագրել է եռակողմ հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնել Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը, բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։
Ըստ այդ հայտարարության՝ Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբ, այդ թվում՝ հրաձգային զենքով զինված 1960 զինծառայող, 90 զրահամեքենա, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա:
ԼՐԱՀՈՍ
19:05 • 28/12
Մոդրիչն ապաքինվել է վնասվածքից ու պատրաստ է Էլչեի դեմ խաղին
19:03 • 28/12
Լավրովն ու Չավուշօղլուն դեկտեմբերի 29-ին կքննարկեն ԼՂ հարցով եռակողմ հայտարարության իրականացմանն ու ռուս-թուրքական համատեղ կենտրոնի գործունեությանն առնչվող հարցերը. ՌԴ ԱԳՆ
youtube subscribe
18:41 • 28/12
Ադրբեջանական շարասյուներն անարգել շարժեր են իրականացնում, երևում են հայկական մեքենաների նկատմամբ սանձարձակությունները, այս մեքենան վնասվել է Շոշ-Կարմիր Շուկա ճանապարհին․ Տ․ Աբրահամյան
18:29 • 28/12
Հոլանդն ասել է, թե ովքեր են աշխարհի լավագույն պաշտպանները
18:14 • 28/12
Ռուսաստանն Իդլիբում հրադադարի խախտման ավելի քան 2500 դեպք է արձանագրել Թուրքիայի վերահսկողության տակ գտնվող տարածքից
17:57 • 28/12
Թուրքերը Գորիս-Կապան միջպետական ճանապարհին ցուցանակ են տեղադրում՝ «բարի գալուստ Ադրբեջան»․ Գորիսի փոխքաղաքապետ
17:36 • 28/12
ՀՖՖ-ն ստեղծում է գործող և վետերան ֆուտբոլիստների աջակցության հիմնադրամ
17:36 • 28/12
Եգիպտոսը խստացնում Է