Թուրքիան Գյանջայում ռազմական ավիաբազա է կառուցում
Թուրքիան Գյանջայում ռազմական ավիաբազա Է կառուցում: Այս մասին հայտնում են @wargonzo նախագծի աղբյուրները։
«Մեր տվյալներով՝ Անկարան արդեն սկսել է ռազմական և ռազմավարական օբյեկտի շինարարությունը՝ քաղաքացիական ենթակառուցվածքների վերականգնման անվան տակ։
Ռուսներն ակտիվորեն զբաղվում են Ստեփանակերտի օդանավակայանի գործարկման նախապատրաստական աշխատանքներով։ Ստեղծված իրավիճակի ֆոնին Անկարան ձեռնամուխ է եղել Գյանջայում ավիաբազայի կառուցմանը։ Wargonzo-ի աղբյուրների տեղեկատվության համաձայն, բացի ուղղաթիռներից և անձնակազմից, Գյանջայում կտեղակայվեն նաև F-16-եր»,- ասվում է հաղորդագրության մեջ: