ԶԼՄ-ներ. Հունվարից Թուրքիայի զինված ուժերը կսկսեն Ռուսաստանի հետ համատեղ ծառայությունը Ղարաբաղում
Թուրքիայի զինված ուժերի զինծառայողները բրիգադային գեներալի հրամանատարությամբ մեկնել են Ադրբեջան, շաբաթ օրը հաղորդել է NTV հեռուստաալիքը:
Դրա տվյալներով` նրանք հունվարից պետք է սկսեն ծառայությունը Լեռնային Ղարաբաղի հարցով Ռուսաստանի Դաշնության հետ համատեղ դիտորդական կենտրոնում, հաղորդում է ՏԱՍՍ-ը: