Թուրքիայի ԿԲ-ն բարձրացրել է առանցքային տոկոսադրույքը մինչեւ 17 տոկոս. Ղարաբաղը եւ թուրքական լիրան
Թուրքիայի Կենտրոնական բանկը հինգշաբթի բարձրացրել է առանցքային տոկոսադրույքը մինչեւ 17 տոկոս, հաղորդում է «Փրայմ»-ը՝ հղում անելով թուրքական կարգավորիչին:
«Դրամավարկային քաղաքականության հարցով խորհուրդը որոշում է կայացրել բարձրացնել տոկոսադրույքը 2 տոկոսային կետով՝ մինչեւ 17 տոկոս»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Թուրքիայի ԿԲ-ն, որը 2018 թվականի աշնանը կտրուկ բարձրացրել է առանցքային տոկոսադրույքը, որպեսզի աջակցի ազգային արժույթին, սկսել է նվազեցնել այն անցած տարվա հուլիսին, երբ տոկոսադրույքը 24 տոկոսից նվազեցվել է տարեկան 19,75 տոկոսի: Դրանցի հետո շարունակվել է տոկոսադրույքի աստիճանական նվազումը:
Սակայն 2020-ի նոյեմբերի 19-ին կարգավորիչը կտրուկ բարձրացրել է տոկոսադրույքը մինչեւ 15 տոկոս՝ նախկին 10,25 տոկոսի փոխարեն: Այդ որոշումը կայացվել է թուրքական լիրայի զգալի անկման ֆոնին: Դրա պատմական նվազագույնը գրանցվել է նոյեմբերի 6-ին՝ մեկ դոլարի դիմաց 8,5876 լիրա, որից հետո Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը փոխել է ԿԲ նախագահին եւ ֆինանսների նախարարին: Դրանից հետո թուրքական լիրան սկսել է աճել:
Թուրքական լիրայի փոխարժեքը հինգշաբթի աճում է դոլարի նկատմամբ եւ հասնում առավելագույնի նոյեմբերի 20-ից երկրի ԿԲ-ի՝ առանցքային տոկոսադրույքը բարձրացնելու որոշման ֆոնին:
Մոսկվայի ժամանակով ժամը 14:40-ին մեկ դոլարի դիմաց լիրայի արժեքը հասել է 7,5774-ի:
Լիրայի փոխարժեքի աճը գրանցվել է այն բանից հետո, երբ Թուրքիայի ԿԲ-ն որոշել է բարձրացնել առանցքային տոկոսադրույքը մինչեւ 17 տոկոս տարեկան 15 տոկոսից: Ընդ որում, վերլուծաբանները, որոնց շրջանում հարցում է անցկացրել Reuters-ը, ակնկալել են բարձրացում մինչեւ 16,5 տոկոս:
Սա արդեն երկրորդ բարձրացումն է: Նոյեմբերի 19-ին կայացած նիստում թուրքական կարգավորիչը բարձրացրել է տոկոսադրույքը մինչեւ 15 տոկոս նախկին 10,25 տոկոսից: Այդ աճին աջակցել են Լեռնային Ղարաբաղում հրադադարի մասին հետագա նորությունները: